«Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի հունիսի 12-ին ոստիկանների գործողությունների օրինականության հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է. Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, բայց քանի որ ԱԺ-ն արձակուրդում է, դրան թերեւս կանդրադառնան սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ ասում է Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, նաեւ՝ այդ պահին չթույլատրվող «Զարյա-3» տեսակի նռնակներ: Եվ պատկան մարմինները` ՆԳ եւ առողջապահության նախարարները, կատարվածից օրեր անց` հետին թվով խմբագրել էին իրենց նախորդ որոշումները, որպեսզի արգելված տեսակի նռնակի կիրառումը դարձնեն թույլատրելի: Այդ մասին «Հրապարակը» գրել էր հուլիսի 11-ին: Հենց այդ հարցն էլ պիտի դառնա հանձնաժողովի քննության առարկան»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»