Հուլիսի 24-ին` ժամը 22:51-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 2004 թ․) շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Հ․-ի դին և տուժածներ՝ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:






Բաց մի թողեք
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Ապօրինությունների հետ չենք համակերպվելու․ Լևոն Քոչարյան
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է. Լուսանկար