«Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականից «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի քաղաքացիական զոքանչին:
Եթե, օրինակ, Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը Նիկոլ Փաշինյանը համարում էր զավեշտալի, կամ Գագիկ Խաչատրյանին քննադատում էր, թե բոլոր բարեկամների անուններով բիզնեսներ է գրանցել, ապա պարզվում է, որ ինքն էլ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն` «Հայկական Ժամանակ» թերթը, փաստացի գրանցել է Աննա Հակոբյանի թոշակառու, ապաքաղաքական եւ ընդհանրապես բիզնեսից եւ քաղաքականությունից հեռու մայրիկի անունով:
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով բազում վարույթներ ունեն, սակայն միայն ընդդիմադիրների նկատմամբ։ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամների իրական եկամուտներն ու հետաքրքրությունները «վրիպում» են իրավապահների աչքերից»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար