Մարտի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենացավանի և Երևանի բժշկական կենտրոններ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացել են վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցնել «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը հաշվառված է «Նոր տուն» ընկերության հաշվեկշռում, տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար. Լուսանկար
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը
Դեբեդը վարարում է, մարդիկ անհանգստանում են, նորից ջրհեղեղ չլինի