Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։
Ժամը 23։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Քրիստ Մ․-ի վարած «Mercedes E300» և 27-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով Բաղրամյան պողոտայից փորձել է մտնել ձախ գոտի՝ դեպի Սիլվա Կապուտիկյան փողոց, չի զիճել գլխավոր ճանապարհով երթևեկող «Mercedes»-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Բաց մի թողեք
Քաղաքապետարանից սպառնացել են արցախցիներին
102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը