13/12/2024

Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձի մեջ, 6 ամիս կալանավորված էր, իսկ ապրիլից 5 ամիս տնային կալանք է կրում: Այսօր քննվելու է եւս 2 ամսով երկարացնելու հարցը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սակայն գործը կառուցված է 1 անձի` ոմն Արմեն Հարությունյանի ցուցմունքի վրա, ով առերեսման ժամանակ ասել է, որ նրան ճանաչել է որպես քաղաքական գործիչ` հեռակա կարգով, չի շփվել հետը:

Սակայն քննիչը հետագայում գրել է, որ առերեսման ժամանակ վկան պնդել է նախաքննական ցուցմունքը: Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս, նա հայտարարել է, որ եթե կրկին երկարացնեն կալանքը` իրեն զրկելով տեղաշարժից եւ սահմանադրական իրավունքներն իրացնելուց, չի ենթարկվելու այդ որոշմանը: