«Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան–շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
«Նշյալ անշարժ գույքը սեփականության իրավունքով տնօրինող անձանց և ընկերություններին 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել՝ տեղեկացնելով իրավիճակի մասին, սակայն միայն մեկն է արձագանքել»,- նշեց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով, նշեց, որ առնվազն իրենց կողմից ոչ բավարար ջանք է ներդրվում այս պրոցեսում.
«Մենք ավագանու որոշմամբ ունենք նոր հնարավորություններ՝ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու։ Առաջարկում եմ այս շաբաթ քննարկում ունենանք, որ այդ մեխանիզմը սկսենք աշխատացնել։ Այդ լիազորությունը մեզ տրված է»,- ասել է նա։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի