Այս տարվա «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի մասին։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Թելուրիդի 50-րդ կինոփառատոնում։
2023 թվականի նոյեմբերին «Վերանորոգման վերջին խանութը» ճանաչվել էր լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ Նյու Յորքում կայացած Critics Choice վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխության ժամանակ։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել և մեծացել է Բաքվում, բայց 1987–88 թթ. հետո Ադրբեջանում սկսվել են տեղի բնակիչ հայերի նկատմամբ ռեպրեսիաներ ու ջարդերը։
«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն, բայց նրան սպանեցին հենց աշխատանքի վայրում»,–պատում է ֆիլմի հերոսը` չկարողանալով թաքցնել հուզմունքը։
Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը և Քրիս Բոուերսը։
2024 թվականի փետրվարի 16–ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 700 անգամ։

Բաց մի թողեք
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին