Հանրային ռադիոյի տնօրենի Ժ/Պ Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները եւ թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվող ժամացույցը: Այս մասին Քոլոյանը հայտնել է NEWS.am-ին:
«Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները, որոնք Բաքվի եւ Անկարայի ժամանակն էին ցուցադրում, մեծ աղմուկ էին հանել, հաջորդ օրը աշխատակիցները Բաքվի փոխարեն Ստեփանակերտ ցուցանակն էին փակցրել:







Բաց մի թողեք
Աստղաբանից մինչև Արծրուն Հովհաննիսյան, էլ ովքեր էին Հովհաննավանքում․ Լուսանկարներ
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է. Լուսանկար
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը Կաթողիկոսի հետ է․ Լուսանկար