Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Աննա Ամրոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ամրոյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար գլխավերևում պահելով 95, 98, 100 կգ կշռող ծանրաձողը:
Հրում վարժությունում հայ ծանրորդուհին նախ 123, այնուհետ՝ 128 կգ քաշ ունեցող ծանրաձող է հրել, սակայն 133 կգ-ն բարձրացնել նրան չի հաջողվել:
Երկամարտի 228 կգ արդյունքով Աննա Ամրոյանը նվաճել է երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալը:
Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 18-ի աստղագուշակ․ Եվ ճիշտ է. ծագող խնդիրները արագ են լուծվում
Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Լուսանկար
Մեքենաներն արդեն թռչում են․ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ․ Չինաստան․ Տեսանյութ