Հայաստանում բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այլ պաշտոնատար անձինք, ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նրա պատվիրակության անդամ իրանցի նախարարներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։
«Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- հայտարարել է Իրանի դեսպանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ նախորդ տարվա դրությամբ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը 700 մլն ԱՄՆ դոլար է կազմում, և պլանավորում են առաջիկայում հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդիվ արդեն՝ 3 մլրդ դոլարի։
Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18 հազար քմ մակերեսով հողատարածքում:
Կենտրոնի 10 հազար քառակուսի մետր մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային ցուցատախտակ, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտների համար, հագեցած են գործնական հանդիպումների համար նախատեսված հանդիպումների սենյակներով(B2B), միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների բաց տարածքով:
Ի թիվս մարքեթինգային և հետազոտական ծառայությունների մատուցման ցուցահանդեսային ծառայությունների, Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շահութաբեր շուկա մուտք գործելու ռազմավարությունների, կենտրոնը համապատասխան հող կպատրաստի ֆինանսական փոխանցումների, լոգիստիկ և տրանսպորտային ծառայությունների մատուցման, իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայությունների համար։
Մինչ բացման արարողությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Նոյեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. Տեսանյութ