Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, կարելի է ասել՝ վերջին պրոֆեսիոնալ մոհիկաններից մեկը։
Հրապարակ թերթը գրել է․ Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի, ապա՝ նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահն էր: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է: Պատճառը, մեր տեղեկություններով, Հայաստանի էլեկտրական ցանցերի հարցն է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական իշխանության ցանկությունը` ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու: Բաղրամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմում է գրել:
Ավելին, տեղեկացանք, որ դիմում գրելու առաջարկը եկել է Փաշինյանից: Հավանաբար, Բաղրամյանը խոչընդոտել է ՀԷՑ-ը խլելու գործընթացին, որոշել է հեռացնել խոչընդոտը: Նախօրեին, հիշեցնենք, կրկին Փաշինյանի մոտ քննարկել են էներգետիկ մատակարարման հարցերը, եւ նա «հստակ հանձնարարականներ է տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու առումով:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար