22/11/2024

Ինչ ունի ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը․ Անշարժ գույքեր և եկամուտներ ․․․

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա Տավուշի մարզի Իջևան համայնքում համատեղ սեփականությամբ հողամաս ունի, որը գնել է 2015 թվականին։ Նույն թվականին նույն համայնքում Գալյանը գնել է կրկին համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն։

2022 թվականին վերջինս Երևանի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գնել է համատեղ սեփականությամբ բնակարան:

Տվյալ տարվա ընթացքում նա Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 7 միլիոն 980 հազար դրամով գնել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որպես նվիրատվություն Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գալյանը ստացել է միանձնյա սեփականությամբ բնակարան:

Արդարադատության նորանշանակ նախարարը շարժական գույք չի հայտարարագրել։

Վերջինս հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Ադրեսս» ՍՊԸ-ում։

Գալյանը 6 մլն դրամի չափով բանկային ավանդ ունի։ Տարեսկզբին նրա դրամական միջոցները կազմել են 7 հազար դրամ, 20 մլն 514 հազար 782 դրամ, որոնք տարեվերջին չեն պահպանվել, ինչպես նաև՝ 57 հազար 228 դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 32 հազար 969 դրամ։

Տարեվերջին նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն 700 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 1 մլն 600 հազար դրամ, ինչպես նաև՝ 4 հազար դրամ, որը պահպանվել է։

Սրբուհի Գալյանի տարվա եկամուտները կազմել են 30 մլն 689 հազար 639 դրամ, որից 293 հազար 954 դրամը նա ստացել է Երևանի պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն, 833 հազար 958 դրամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ որպես այլ եկամուտներ։

400 դոլար Գալյանը ստացել է «The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law (RWI)»-ից՝ որպես Գրականության, արվեստի, գիտական աշխատանքի օգտագործման/օգտվելու իրավունքի համար հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից, մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից, գործընթացից, էլ. հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու/օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցում (ռոյալթի) և հեղինակային վարձատրություն։

28 մլն 411 հազար 706 դրամը կազմել է նրա աշխատավարձը ՀՀ գլխավոր դատախազությունից։

992 հազար 981 դրամ աշխատավարձ էլ վերջինս ստացել է «Արդարադատության ակադեմիա»-ից։

Արդարադատության նախարար Գալյանը ունի նաև բնակարանի հիպոթեք, որի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 34 մլն 527 հազար 842 դրամ։