Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։
«Հրապարակը» օրերս գրել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին կփոխարինի Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին փնթի չի ասել, դիմեց դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը: Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ են քննարկվել, սակայն ՔՊ-ական աղբյուրն ասում է, որ կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա՝ որպես ՔՊ-ի հավատարիմ կամակատարի։ Կամսար Բաբինյանը թաղապետ նշանակվելուց անմիջապես հետո Սերոբ Սարգսյանին հեռացրել էր պաշտոնից, հիմա նա, փաստորեն, փորձում է վերադառնալ։
Փաստորեն իշխանությանը ո՛չ հետաքրքրում է անձի բարոյական նկարագիրը, ո՛չ մարդկային որակները, կարեւորն այն է, որ լավ ծառայի ՔՊ-ին։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են
Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞