22/11/2024

Աբխազիայում հեղափոխություն է, նախագահը փախել է

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարականի վերջնագիր է տվել, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- հայտնել են նրա մամուլի ծառայությունից։

Նշենք, որ աբխազական ընդդիմությունը նախագահին վերջնագիր է ներկայացրել՝ մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալ։ Աբխազիայի ընդդիմությունը դադարեցրել է բանակցությունները իշխանությունների հետ և մտադիր է ուժեղացնել իր ուժերը, ասել է ընդդիմադիր պատգամավոր Կան Կվարչիան։

Նախագահ Ասլան Բժանիան ավելի վաղ հայտարարել է, որ հրաժարական չի տալ Սուխումում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին։ Նա հայտարարել է, որ ինքը, փոխնախագահը, վարչապետը և կառավարության անդամները տեղում են և կշարունակեն աշխատել։ «Ես կխնդրեի ձեզ չտրվել սադրանքներին, ես այստեղ եմ՝ Աբխազիայում, և մենք կշարունակենք աշխատել այդ իրադարձությունների հետևանքները վերացնելու համար»,-նշել է նա: