Նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 51-ամյա Մագթաղինե Մ․-ի վարած Nissan Altima մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Սերգեյ Դ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել