Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ նոյեմբերի 17-ին Լատվիայի դեմ տարած արտագնա հաղթանակով (2:1) ավարտեց ելույթները Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։
Մեր ընտրանին 6 մրցափուլերի արդյունքում տարավ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, և 3 պարտություն՝ խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը։
Կանոնակարգի համաձայն՝ Ազգերի լիգայի C լիգայի 4 խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած թիմերը փլեյ-օֆֆում կմրցեն B լիգայի 4 խմբերում 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։
Այս պահի դրությամբ B լիգայի 4 խմբերում 3-րդ տեղերը զբաղեցնում են Ալբանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Իսլանդիայի հավաքականները։
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները` 2025 թվականի մարտին
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա