Երևանում մեկնարկած Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը 67 կգ քաշային կարգում հանդես եկող ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին:
Հայ մարզիկը նվաճել է ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք՝ 60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը հաղթել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին, նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթել է Մոնղոլիայի մասնակցին և նվաճել արծաթե մեդալը:
63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին:
Նա նվաճել է ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
Երևանում մեկնարկած Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը 53 կգ քաշային կարգում հանդես եկող ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է Մոնղոլիայի մրցակցին՝ Օյունդարիին:
Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։
Ավելի վաղ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել էր առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած մարզիկների անունները:
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանը միջնորդել է Բաքվի դատարանում հարցաքննել Փաշինյանին
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել