Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Հրաչյա Ա.-ն, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Արմավիրի քաղաքի 110 թաղամասով ընթանալիս բախվել է 224 տան դիմաց գտնվող բետոնե սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչ էլ դարձել է մահվան ու վթարի պատճառ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ եղել են վարորդի կինն ու դուստրը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ մեքենան գլխիվայր շրջվել է. Լուսանկար
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. Լուսանկար
Հերթական խոշոր ավտովթարը՝ Զովունիում․ բախվել են «Mazda 6»-ն ու «Honda»-ն. կա վիրավոր. Լուսանկար