ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն, ու երեկ խայտառակ իրավիճակ է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նախագահի թեկնածու են առաջադրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանին։ Ընտրության առաջին փուլում ԲԴԽ 7 անդամներից ընդամենը 3-ն են կողմ քվեարկել Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում նա չի կարողացել առաջին փուլով ընտրվել ԲԴԽ նախագահ։
Ընտրության 2-րդ փուլ են իրականացրել դատավորները, որտեղ 4 անձ է քվեարկել իշխանության «սրտի թեկնածու» Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ։
Ստացվում է, ԲԴԽ անդամների մեջ ընդդիմացողներ կան քաղաքական իշխանության քմահաճույքների դեմ։ Նշենք, որ դատական օրենսգրքի 84 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ներկա պահին ԲԴԽ անդամները 7-ն են, ուստի դատելով իրավիճակից՝ Արթուր Աթաբեկյանին կողմ պետք է քվեարկեին ԲԴԽ 6 անդամները, սակայն պարզվում է՝ ԲԴԽ անդամների մեջ նրա թեկնածությանը դեմ են կամ սպասում են գործադիր իշխանությունից «համապատասխան SMS-ի», որ կողմ քվեարկեն ՔՊ-ի նախագահի թեկնածու Աթաբեկյանին։
Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով՝ տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որեւէ թեկնածու չի հավաքել բավարար քանակի ձայներ, եւ լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ