Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը:
Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության հիմնական բարեփոխումները և «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման ծրագիրը:
Ժաննա Անդրեասյանը խոսել է նախադպրոցական կրթության որակի բարձրացման, 3-5 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավվածությանը` ավելացնելով, որ 2019 թվականին մանկապարտեզներ են հաճախել վերը նշված տարիքի երեխաների 64 տոկոսը, իսկ 2023-ին` 71 տոկոսը: Նախարարի խոսքով` աճը պայմանավորված է իրականացված բարեփոխումներով, նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմամբ, ինչպես նաև կառավարության 500 մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրով:
Հաջորդիվ նախարարն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ազդեցությանը կրթության որակի վրա, հանրակրթության կառավարմանը, ֆինանսավորման համակարգին, կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, վարձատրության քաղաքականությանը, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև «Ակադեմիական քաղաք»-ի հիմնական սկզբունքները, քաղաքի ենթակառուցվածքներին, գիտության ոլորտի զարգացման ծրագրերին
Բաց մի թողեք
Որ մասնագիտության տեղով որքան անվճար տեղ է հատկացվել բուհերում
ՀՊՏՀ-ում ուսանողուհիների ծեծից հետո ծեծողին հեռացրել են, ծեծվողի հարցը քննարկվելու է
ԿԳՄՍՆ-ն չի ընդառաջի Պուշկինի անվան դպրոցի բոյկոտին