05/02/2025

Մայքլ Քոթանջյանը, մի քննիչ ու մի դատավոր, էլ ովքեր են եղել Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

Աննա Հակոբյանն այսօր հերթական հանդիպումն է կազմակերպել որոշ անձանց հետ «կրթությունը նորաձեւ» է թեմայով։ Ինչպես մյուս հանդիպումների ժամանակ, այս անգամ էլ հանդիպման ներկաները հանրությանն անհայտ անձինք են։

Հրապարակ թերթը գրել է․ Հանդիպման մասնակիցներից մեկը մեզ ասաց, որ ինքն էլ ոչ մեկի չի ճանաչել։ Ներկաներից ճանաչել է միայն դատավոր Նաիրա Հովսեփյանին, որը նստած է եղել Աննա Հակոբյանի կողքին, Ռաֆայել Քոթանջյանի որդուն՝ Մայքլ Քոթանջյանին եւ «Բամբիռի» երգիչ Նարեկ Բարսեղյանին։

Հակոբյանի հանդիպմանը ներկա հյուրը մեզ նաեւ փոխանցեց, որ հանդիպմանը ներկա է եղել մեկ կին, որը ներկայացել է որպես քննիչ։

Նշենք, որ Աննա Հակոբյանը օր ու մեջ նման հանդիպումներ է կազմակերպում իշխանությանը աջակից անձանց հետ, անհասկանալի է այս շարքը, քանի որ այս անհայտ անձինք ոչ հետևորդների բանակ ունեն, ոչ էլ ճանաչելի են հասարակության լայն շերտերին։