«Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, հաճախ իր գործունեության, հարևան երկրի ղեկավարի հանդիպումներից մանրամասներ ներկայացնում խմբակցությանը, կոմունիկացնում է, և պարզվում է, որ դրա ընթացքում ինֆորմացիաներ կան, որ հայտնվել են մամուլում, բայց արդյոք ճի՞շտ է դա»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներին:
«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսիք են ՀՀ ԱԺ պատգամավորները, պետք է իմանան, որ կան իմֆորմացիաներ, որոնք իրենք իրավունք չունեն հրապարակել: Չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում եմ, պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ով իր հետ շփվել է»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե վերջե՞րս են իմացել, նա արձագանքեց՝ կարելի է ասել 1-2 օր առաջ:
Սիմոնյանը նաև նկատեց՝ անձամբ շոկի մեջ է կուսակցության հրավիրած նիստում լսած ինֆորմացիայից:
«Երեկ մենք քննարկել ենք պարոն Աղազարյանի՝ կուսակցությունից դուրս գալու խնդիրը, մոտավորապես 1,5 ժամ տևած հարցի քննարկման ժամանակ մենք նույնիսկ չենք անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցածին, վարչապետի խնդրանքին՝ մանդատը վայր դնելու հետ կապված, այդ թեման նույնիսկ չի քննարկվել: Ես անձամբ շոկի մեջ եմ եղել, այն ինչ իմացել եմ երեկ: Մինչև երեկ բոլոր հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ուզում էի անձամբ իրեն խեղդել: Ցավում եմ, որ ինքը երեկ նաև չէր զղջում»,- ասաց նա:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:
Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:
***
«ԿՈՊ29-ի պատճառով ինչ-որ պահ պաուզա եղեվ, դրա մասին հայտարարեց նաև ադրբեջանական կողմը, բայց մենք դրական կողմի վրա ենք, առաջարկ-քննարկում տրամաբանության մեջ ենք և դինամիկա գոյություն ունի»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասին:
Հարցին, թե գերիների վերադարձի առումով դինամիկա կա Սիմոյնաը պատասխանեց.
«Միշտ բոլոր խոսակցոթւյուների ժամանակ գերիների պահով աշխատանք տարվում է, բացառվում է, որևիցե հանդիպում լինի, որտեղ գերիների մասին խոսակցություն տեղի չունենա, ուղղակի դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծլու խնդիր չկա: Մենք պատերազմից հետո 100-ից ավել գերիներ ունեինք, հիմա կա 23 հաստատված գերի, և իմացեք, որ մեր օրակարգում խոսակցության կարևոր կետերից է»:
Բաց մի թողեք
Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Լուսանկարներ. Արմեն Խաչատրյան
Ազատի զորամասի ողբերգական հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել
Փաշինյանը կա՛մ չի ըմբռնել բանակցության գործընթացը, կա՛մ միտումնավոր խաբում է. Միրզոյան