18/02/2026

Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում. Լուսանկար

Yervand Kochar 1
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի վերջին ձեռքբերումներին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, ներկայացվել են նաև ականավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքներից երկուսը: Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից: «Բացման խոսքում Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյն անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին՝ արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաև կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։ Երվանդ Քոչարի թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այդ մեծ ու նշանակալի իրադարձությանը մասնակցելու և իրենց աջակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 302010

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.