05/02/2025

Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի․ Կիմա Ավդալյան. Լուսանկար

Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի․ նա Կիմա Ավդալյանն է։

Գոռ Աբրահամյանին ՔԿ նախագահի պաշտոնից ազատումից հետո ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը մտադիր է Կոմիտեի քարտուղար նշանակել դատախազության լրատվական ծառայության աշխատակից Կիմա Ավդալյանին, որին դատախազ Աննա Վարդապետյանի ցանկությամբ են «գործուղում» ՔԿ։

Մեզ ասացին, որ երեկ Կիման, որ արդեն ազատվել էր դատախազությունում իր աշխատանքից, եղել է Քննչական կոմիտեում և նախնական ծանոթացել իր պարտականություններին, իսկ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց նրա նշանակումը։

Այդ մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում, որտեղ, ի դեպ, երեկվա դրությամբ որևէ նկար և հրապարակում չկար, Կիմա Ավդլայանն արդեն նկար է տեղադրել իրենից և հայտարարել, որ նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և press@investigative.am էլ. հասցեով: Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է ՔԿ նոր մամուլի քարտուղարը։

Քննչական կոմիտեն նոր մամուլի քարտուղար ունի․ ո՞վ է նա