Եվրամիության 27 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին՝ հիշեցնելով նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաեւ աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։
ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը բանաձևով Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
Իրանում զորավարժությունն ինչ է հասկացնում Ադրբեջանին
Նիդերլանդների ԱԳ նախարարը և դեսպանը ծանոթացել են ՀՀ-ում ԵՄ առաքելության պարեկության ընթացքում տիրող իրավիճակին. Լուսանկարներ