Մարտի 19-ին՝ ժամը 12:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի տներից մեկը փլուզվել է. ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը և առաստաղը (մոտ 25 քմ)․ տուժածներ չկան։
Փրկարարները փլուզված տան պատուհանից պատգարակով անվնաս դուրս են բերել Մ. Չ.-ին (ծնված 1932 թ․) և սահմանազատել տարածքը:
Բաց մի թողեք
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն
Քաղաքացիությունը՝ թանկով
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը՝ կախված վիճակում