Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրվել է Փասադենայի հայկական «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը։
«Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա»-ն մասնավոր դպրոց է, որը հիմնվել է 1980 թվականին։ Ունի մանկապարտեզ և միջին (միջնակարգ) բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։
Հունվարի 7-ին բռնկված ու արագ տարածվող հրդեհի գոտում են Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։ Այն սպառնում է նաև հայաշատ բնակավայրերի՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։
Կրակից չեն փրկվել Փելիսեյդ էլիտար թաղամասի բազմաթիվ առանձնատներ: Այս թաղամասը հայտնի է իր աստղային բնակիչներով՝ Թոմ Հենքսից մինչև Ջենիֆեր Լոպես։
Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ մահացել է, 70 000 մարդ տարհանվել է։ Կրակը մարելու աշխատանքներում ներգրավված է շուրջ 1500 հրշեջ, սակայն ուժգին քամու պատճառով կրակի տարածումը չի հաջողվում կանխել։







Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել