ՀՀ քաղաքացիների Հայտարարագրում – Պարզաբանումներ Հարց/Պատասխանի տեսքով👇🏻
Հարց No.1
Արդյո՞ք ես պետք է հայտարարագիր ներկայացնեմ
Պատասխան – Եթե 2024թ գրանցված աշխատել եք ապա ԱՅՈ, եթե 2024-ին նույնիսկ 1 ամիս եք աշխատել միայն, ապա պետք է ներկայացնեք: Եթե նույնիսկ հիմնական աշխատանքային պայմանագրով չեք աշխատել այլ՝ քաղիրավ ապա էլի պետք է ներկայացնեք( միգուցե գրանցված աշխաող չեք եղել, բայց մյուս կետերով համապատասխանում եք, ստուգելու համար նայեք մեկնաբանության դաշտում):
Հարց No.2
Եթե կենսաթոշակռու/թոշակառու եմ պե՞տք է ներկայացնել:
Պատասխան-ՈՉ, բայց, եթե նաև 1-ին կետով աշխատել եք ապա, այո պետք է ներկայացնեք:
Հարց No.3
Գույքային եկամուտները պե՞տք է հայտարարագրել:
Պատասխան- ՈՉ
Հարց No.4
Կարո՞ղ եմ հայտարարագիրը լրացնելուց հետո, փոփոխություններ կատարել
Պատասխան- Այո
Հարց No.5
Եթե տանն ունեք անդամ, ով չի աշխատում և մյուս կետերով էլ չի ենթարկվում հայտարարագրման, բայց ունի հաշվեհամար, որին դուք փոխանցումներ եք իրականացրել, նա հայտարարագրու՞մ է:
Պատասխան- ՈՉ
Հարց No.6
Հայտարարագրելիս 2-րդ Նվազեցվող եկամուտներ(նույն ինքը ՉՀԱՐԿՎՈՂ) դաշտում այս պահի դրությամբ կա՞ սահմանաչափ, թե նվիրատվության կամ փոխառության ո՞ր չափից ենք քաղվածքում առկա գումարները հայտարարագրում:
Պատասխան – ՈՉ, 16.01.2025-ի դրությամբ ՊԵԿ-ը դեռ սահմանաչափ չի նշել, ուստի նույնիսկ 1,000 դրամ փոխանցումը պետք է հայտարարագրել:
Հարց No.7
Որևէ վճար կա՞ հայտարարագրման համար:
Պատասխան – ՈՉ, միայն բջջային օպերատորին կամ ԷԿԵՆԳԻՆ եք վճարելու, որպեսզի էլեկտրոնային ստորագրություն ստանաք: (Բջջ.օպերատորին 500-1,000 դրամ, ԷԿԵՆԳ-ին 3,000 դրամ, կախված որը կընտրեք):
Հարց No.8
Եթե բարեկամս ինձ 2024-ի ընթացքում արտերկրից գումար է ուղարկել, ա)պե՞տք է հայտարարագրեմ, բ) պետք է հարկ վճարե՞մ:
Պատասխան- Ա) Այո հայտարարագրելու եք, Բ) Ոչ 2024-ին ստացած գումարներից հարկ չեք վճարելու, որպես նվիրատվություն եք լրացնելու:
Հարց No. 9
Եթե աշխատում եմ արտերկրի շուկայի համար, բայց Հայաստանից. ա) պե՞տք է հայտարարագրեմ, բ) պե՞տք է հարկ վճարեմ:
Պատասխան- Ա) Այո պետք է հայտարարագրել, Բ) Այո պետք է հարկ վճարել( այս հարցի շարունակությունը տես No.10 հարցի պատասխանում)
Հարց No.10
Ինչպե՞ս խուսափել կրկնակի հարկումից, եթե արտերկրում արդեն վճարել են իմ հարկը և ինձ միայն աշխատավարձն են փոխանցել:
Պատասխան- Եթե այն երկրում, որտեղից աշխատավարձ եք ստացել և եկամտային հարկը այնտեղ 20% է կազմում և արդեն, իսկ այնտեղ վճարել են ուստի Հայաստանում կարիք չի առաջանում եկամտահարկ վճարել, ՍԱԿԱՅՆ , եթե այն երկրի եկամտահարկը չի հասնում 20%-ի ապա տարբերությունը պետք է վճարել Հայաստանում( օրինակ Գերմանիայում ենթադրենք 10-ը % է եկամտահարկը ուստի, մյուս 10% տարբերությունը պետք է վճարել այստեղ):
Հարց No.11
Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգելու արդյո՞ք ճիշտ եմ լրացրել:
Պատասխան – Հիմք է ընդունվելու ձեր բանկային քաղվածքները:
Հարց No. 12
Եթե չլրացնեմ հայտարարագիրս կամ որոշ շարժեր թաքցնեմ, ի՞նչ է սպասվում:
Պատասխան – 1-ին անգամ զգուշացում, 2-րդ անգամ 5,000 դրամ տույժ, 3-րդ անգամ տույժի չափի կրկնապատկում և այսպես շարունակ( կա նաև 50,000 դրամի տույժը որը այլ կետերով է վերաբերում):
Հարց No. 13
Եթե չունեմ նույնականացման քարտ ID կարո՞ղ եմ ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Պատասխան-Ոչ
Հարց No. 14
Եթե չի ստացվում բջջային օպերատորից (Viva, Ucom, Team) ստանալ էլեկտրոնային ստորագրություն ի՞նչ պետք է անել:
Պատասխան – ԷԿԵՆԳ-ի միջոցով եք ստանալու, որն արժի 3,000 դրամ և լրացուցիչ պետք է ID-ն կարդացող կրիչ գնեք(կրիչը չգնելու դեպքում կրիչն ունեցող հաշվապահն է լրացնում հավանաբար լրացուցիչ գումարի դիմաց)
Հարց No. 15
Եթե պարտքով գումար եմ տվել առանց %—ի և ետ են վերադարձրել հաշվիս ա)պե՞տք է հայտարարագրել բ) պե՞տք է հարկ վճարել:
Պատասխան- Ա) Այո հայտարարագրում եք,
Բ)եթե առանց ավելացված %-ի է վերադարձվել հարկ չեք վճարում, իսկ, եթե %-ն ավելացված է ետվերադարձրել, ապա այո հարկ վճարում եք:
Հարց No.16
Այն արցախցիները, ովքեր դեռ չեն ստացել ՀՀ քաղաքացիություն հայտարարագիր ներկայացնելու՞ են:
Պատասխան- Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի, 4-րդ և 4.1 կետերում առանձնացված են, քանի որ դեպքերը տարբեր են միանշանակ պատասխան չկա, բայց այդ հոդվածներում կգտնեք ձեզ համապատասխան կետն ու հարցի պատասխանը:
Բաց մի թողեք
Սոցիալական ծախսի փոխհատուցում եկամտահարկով․ ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ է դա, ովքեր ու ինչպես կարող են օգտվել
Ռուբլին նվազել է․ հունվարի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Մի քանի միֆ հարկային «բարեփոխման» մասին