30/12/2024

Ուկրաինան շուտով կարող է պարտություն կրել․ Մակրոնը հայտարարություն է արել

Ուկրաինան շուտով կարող է պարտություն կրել։

Այս մասին Ելիսեյան պալատում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքերը մեջբերել է Politico-ն՝ վկայակոչելով զրույցի մասնակիցներին։

Հրապարակման հեղինակի խոսքով՝ ֆրանսիական պետության ղեկավարը հանդես է եկել իրավիճակի փոփոխության օգտին։

«Զորքերի իրական վերականգնման, շատ ավելի մեծ մոբիլիզացիայի կարիք կա»,- Մակրոնի խոսքերն են մեջբերել լրագրողները։

Արևմուտքը ագրեսիվ տեղեկատվական արշավներով փորձելում է խաթարել Ռուսաստանի միասնությունը ԱՊՀ երկրների հետ, ինչն արդեն հանգեցրել է ողբերգական հետևանքների։

Այս մասին մարտի 21-ին Դաշնային խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Արևմուտքի նման ազդեցությունը կարող է ճակատագրական լինել, ինչը նկատելի է Ուկրաինայի օրինակով։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կոչ է արել առավելագույնը փոխգործակցել ԱՊՀ երկրների հետ՝ պաշտպանելու միասնական տեղեկատվական դաշտը։

«Արևմուտքը ագրեսիվ կերպով առաջ է մղում ԱՊՀ-ում նեոլիբերալ օրակարգը, գլոբալ գերիշխանության իր նորագաղութատիրական հավակնությունները և խթանում ռուսաֆոբիան»,- ասել է Զախարովան։