Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:
«Նկատի ունենալով, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը միշտ առանձնահատուկ ուշադրության է արժանացրել մարզային թատերական կյանքը, եւ այն, որ այս տարի լրանում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակը, որոշում էր կայացվել՝ դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարան՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի Կապանում անցկացնելու եւ այն թատրոնի հոբելյանին նվիրելու առաջարկով: Ուրախությամբ պետք է նշենք, որ առաջարկը մեծ ոգեւորությամբ ընդունվեց մարզպետի կողմից:
Ավելին, մրցանակաբաշխությանը նախորդած օրերին, մարտի 20-26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները: Կասկած չունենք, որ թե´ մրցանակաբաշխությունը եւ թե´ փառատոնը կխթանեն տեղի թատերական կյանքը՝ հանդիսատեսին էլ ավելի կապելով թատրոնին»,- փոխանցեցին ՀԹԳՄ-ից:
Բաց մի թողեք
Hooverphonic-ի համերգը Երևանում՝ կիրք, ռիթմ ու շարժում, հին տպավորությունների վերաարթնացում․ Տեսանյութեր
Յոթ տարվա տարբերությամբ, դասական երաժշտության հանճարներից միանգամից երկուսը՝ Պյոտոր Չայկովսկին և Յոհաննես Բրամսը ծնվել են այսօր․ Տեսանյութեր
Կապանի քաղաքապետարանի պարզաբանումը «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի մասին