Փետրվարի 15-ին Աբխազիայի Հանրապետությունում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց անցկացման որոշումն ընդունվել է Սուխումիում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո:
«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ Աբխազիայում բողոքի ակցիաներ կազմակերպած ուժերի գործունեության համակարգումն ու ֆինանսավորումն իրականացնում են արևմտյան և թուրքական հասարակական կազմակերպություններն ու թուրքական խոշոր բիզնեսները։ Ըստ փորձագետների, Թուրքիայի՝ Աբխազիայում իր ազդեցությունը տարածելու ջանքերը նույնպես միտված են տարածաշրջանում ազդեցության մեծացմանն ու տնտեսական էքսպանսիան տարածելուն։
Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ Աբխազիայում բնակչության ավելի քան 40 %-ը հայեր են։ Հիմա առաջադրված հինգ թեկնածուներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով, հենց թուրքական լոբբիի ներկայացուցիչ է: Խոսքը Ադգուր Արձինբայի մասին է, որը մեկ անգամ արդեն 2020 թվականին փորձել է՝ առաջադրվելով Աբխազիայի նախագահի թեկնածու, բայց պարտվել է Բժանիային: Թե՛ Արձինբան, թե՛ նրա հետ կապված ուժերն ու անհատները, թե՛ ընդդիմադիր այլ գործիչներ ոչ մեկ անգամ աչքի են ընկել ազգամիջյան ատելության դրսևորումներով: Նույն Արձինբան, լինելով թուրքական շահերի ներկայացուցիչ, փաստացի ջանքեր է գործադրել, որ հայերը հնարավորինս երկրորդ պլան մղվեն, առավել ևս չզբաղվեն քաղաքականությամբ:
Ավելին, կան տեղեկություններ, որ տեղի քաղաքական ընդդիմությունը, որը սերտորեն կապված է արմատական թուրք ազգայնականների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, Թուրքիայի աջակցությամբ տեղի հայերի «սև ցուցակներ» են կազմում: Ըստ այդմ, Աբխազիայում չեն բացառում նշյալ շրջանակների կողմից սադրանքներն ու բռնությունները աբխազահայերի նկատմամբ:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»