Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։
«Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»,- նշել է Ասատրյանը:
Հիշեցնենք՝ միջադեպի մասին ավելի վաղ հայտնել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, որի դուստրը ականատես էր եղել դեպքին:
«Քիչ առաջ աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել, թե ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին:
Սա է այն պատկերը, թե մենք որքան ենք կրում պատասխանատվություն և հոգատարություն մեր պետության գույքի նկատմամբ:







Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7