«Դեռեւս ճշտվող տեղեկությունների համաձայն` Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջոցով փորձում է կապի դուրս գալ ռուսաստանյան ղեկավարության հետ եւ որոշակի մեսիջներ հղել:
«Իրավունք» թերթը գրում է. Ի՞նչ է փոխվել իշխանության ներսում, լավատեղյակ աղբյուրները բացատրում են նրանով, որ խնդիր կա` մինչ ռուսների եւ ամերիկացիների ինտենսիվ բանակցությունների մեկնարկը՝ ցույց տալ, որ հայաստանյան իշխանություններն առնվազն լոյալ են պաշտոնական Մոսկվայի հանդեպ:
Սակայն դիվանագիտական խողովակներով գործը գլուխ չի գալիս, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այս օրերին գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ խիստ զբաղված լինելով ամերիկացիների հետ բանակցություններով: Հետեւապես, Փաշինյան Նիկոլին ոչինչ չի մնում, քան ՌԴ-ում հայազգի մեծահարուստների միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել՝ Կրեմլին հասցնելով մոտավորապես այսպիսի մեղայական, թե՝ «Լադիմիր Լադիմիրիչ, էլ չեմ անի»:
Ահա, թե ինչու են նաեւ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետեւից պնդում, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին կողմ քվեարկելը դեռ չի նշանակում, որ իշխող ուժը պատրաստ է Հայաստանը տանել Եվրամիության անդամակցման»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար