Ազատման դիմում գրած Արման Ցոլակյանը պետական աշխատանքային կարիերայում հասցրել է ձեռք բերել 1 ավտոտնակ։
Համաձայն նրա՝ 2024 թվականի հաշվետու տարվա եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ ավտոտնակը Ցոլակյանը 2024 թվականին նվիրատվություն է ստացել հորից՝ Վարդգես Հովսեփի Ցոլակյանից, իսկ որպես անշարժ բնակելի գույք Ցոլակյանը շահագործում է բնակարան Երևանում, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 401 ԱՄՆ դոլար և 636 հազար 400 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ։
Արման Ցոլակյանը 1996 թվականից մինչև վերջերս աշխատել է Ներքին գործերի նախարարությունում տարբեր ուղղություններով։ 2010-2014 թվականներին եղել է ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ, ապա 2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետի պաշտոնից փետրվարի 17-ին սեփական դիմումի համաձայն հեռացած Ցոլակյանը 2024 թվականի ընթացքում ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից ստացել է 8 մլն 755 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 134 հազար դրամ, որից 2 մլն 220 հազարը կենսաթոշակ է Ներքին գործերի նախարարությունից, իսկ 159 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է Արդարադատության ակադեմիայից։
Արման Ցոլակյանը չի պատճառաբանել, թե որն է եղել ազատման պատճառը։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա