ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երկու տարբերակ է լինելու․
Սահմանադրության փոփոխություն, այսինքն հայ ժողովրդի ձեռքով են փորձելու Հայաստանը ոչնչացնել, ինչը կարծում եմ, որ չեն հաջողի, որովհետև Սահմանադրական փոփոխությունների չեղարկումը կամ ՀՀ քաղաքացիների կողմ չլինելը լինելու է Նիկոլ Փաշինյանի վերջնական վախճանը:
Ու այս պարագայում կլինի պլան «Բ»:
Պլան «Բ»․ Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ խոստացել է միջանցք տրամադրել:
Խաղաղության պայմանագրի մեջ կա երկու չհամաձայնեցված կետ` միջանցք ու Սահմանադրություն, իսկ մնացածը համաձայնեցված է: Վստահ եմ, որ էդ մյուս կետերը բազմաթիվ ականներ են լինելու Հայաստանի ինքնիշխանության պահպանման տակ»:

Բաց մի թողեք
Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում
Սա ուղղակի նկրտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Գոհար Մելոյան