97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։


«Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերն՝ իր «Անորա» ֆիլմով։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։

Դերասաններն իրենց սոցիալական ցանցերում կիսվել են մրցանակաբաշխության կադրերով:
Վաչեն սոցիալական ցանցերում «սթորի» է տեղադրել, որում Կարենի հետ կարմիր գորգի վրա են:
«Մենք հիմա աշխարհի ամենահեղինակավոր կարմիր գորգին ենք: Չգիտեմ՝ ինչ եմ զգում. գժություն»,- տեսանյութում կիսվել է Վաչեն:
Դերասաններն այնուհետև ցուցադրել են արդեն շահած «Օսկարի» արձանիկները, որոնց դիպչում են ոգևորությամբ:


Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ