Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայունացել է, թոքերի արհեստական օդափոխություն նրան այլևս անհրաժեշտ չէ: Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Պապին անհրաժեշտ չէ թոքերի արհեստական օդափոխություն, այլ միայն թթվածնային թերապիա»,- ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն փաստաթղթի՝ Հռոմի պապը չունի տենդ, սակայն դժվար է կանխատեսում անել բարդ կլինիկական պատկերի պատճառով:
Առավոտյան նա կարողացել է մասնակցել պատարագի նրանց հետ, ովքեր հոգ են տանում իր մասին հիվանդանոցում:

Բաց մի թողեք
Թրամփը Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու համար
Մոլդովայում արտակարգ դրություն է հայտարարված էներգետիկայի և ջրային ռեսուրսների հետ կապված
Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է