«ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի: Կիրակոսյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորում է «հետ քայլ անել» քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը:
Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին: Ինչո՞ւ, որովհետեւ Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի եւ, որպես նախարարի թեկնածու, ասել է, որ պետք է առաջ տանի այդ գործերը:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 29-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ անակնկալ որոշվել էր Գրիգոր Մինասյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Սրբուհի Գալյանին, որից հետ Կիրակոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Փաշինյանն այն չէր ստորագրել: Հիմա Կիրակոսյանը, Փաշինյանից նեղացած, վերջնականապես որոշել է միայն դասախոսությամբ զբաղվել:
Նա ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»