ՀՀ կառավարությունը ողջ կազմով, ՔՊ վարչությունով Երեւանից տասնյակ մեքենաներով գնացել է Գյումրի։ Այնտեղ հերթական նախընտրական դրամահավաքն են արել։
Արդյունքում՝ գյումրեցիները շատ վատ են ընդունել նրանց նման այցն հայրենի քաղաք, հեգնում են, քոմենթներ են գրում սոցհարթակներում․ «Մեծապատիվ մուրացկաններ», «Փոխանակ դուք Գյումրի փող բերեք, Գյումրիից եք տանում», «էսքան կերել եք` չեք կշտացել, ձեզ Գյումրիում սպասող չկա» ․․․ և այլն:
Դրամահավաքը կայացել է, փողը հավաքել են, բայց գումարի չափը դեռ չի հրապարակվել: Միայն Փաշինյանի ելույթն է հրապարակվել` նորից թալանի և այն կոպեկ կոպեկ հետ բերելու մասին: Ելույթի մեկնաբանություններում մարդիկ գրում են. «պլաստինկեն փոխի»:
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին