Մարտի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Nissan» մակնիշի և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արարատ» բժշկական կենտրոն, 5-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն և 1-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բաց մի թողեք
Դատախազությունը ստուգում է անցկացնում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի անսարքության փաստի առնչությամբ
Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում
ՀՀ իրավապահ համակարգն ու գողական աշխարհն անկարող են «Կոկո»-ին գտնել