«Խաղաղության համաձայնագիր» կոչված փաստաթղթի՝ ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարությունները, որքան էլ տարօրինակ է, բայց շատ ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են ստեղծել:
«Իրավունք» թերթը գրում է. Ինչպես հայտնում է տեղեկացված աղբյուրը, նրանց մոտ այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արագ-արագ ստորագրել բոլոր թղթերն ու հարմար պահի՝ «հայդե Փարիզ» անել՝ ներկա գլոբալ փոփոխությունների անիվի տակ չմնալու համար:
Նրանց մոտ նաեւ այն կարծիքն է, որ Ալիեւը եւս հասկանում է, որ շատ բան կարող է փոխվել, եւ այս պահին գերադասում է ստանալ այն, ինչը հնարավոր է, ինչքան էլ, որ համաձայնագրի ստորագրումը դեռ կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ:
Արդյունքում, ըստ աղբյուրի, ՔՊ-ական այդ՝ միջինից բարձր շրջանակներում վախեցած են, որ Նիկոլի հեռանալու դեպքում ողջ «կուժն ու կուլան հենց իրենց գլխին է ջարդվելու»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին