15/03/2025

Վարդան Ղուկասյանը հոգեկան խանգարման ախտորոշմամբ ազատվել է զինվորական ծառայությունից․ Փաստաթուղթ

MediaNews-ի ձեռքի տակ են հայտնվել բացառիկ տեղեկություններ Գյումրիում քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանից։ 

Պարզվում է Վարդան Ղուկասյանն  ունի հոգեկան խանգարումներ՝ թույլ արտահայտված հոգեկան անհավասարակշիռ վիճակի տեսքով, ինչի պատճառով էլ դեռևս 1981 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից։

Ղուկասյանը զինվորական ծառայությունից հեռացվել է հիվանդության պատճառով (հոգեկան խանգարում, հաստատված՝  1973 թ.)՝ արտահայտված անկայուն հոգեկան շեղումների, աֆեկտային պոռթկումների, տրամադրության անկայուն տատանումների, թույլ արտահայտված հոգեկան անհավասարակշիռ վիճակի տեսքով:

Ստորև  ներկայացնում ենք Ղուկասյանի տեղեկանքի լուսանկարը։