Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է ընտրություններին՝ անկախ նրանից՝ հերթական, թե արտահերթ ընտրություն է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Վերջինս ընդգծում է՝ հանձնաժողովը իր աշխատանքը կատարում է ժամացույցի ճշգրտությամբ։ Իսկ ընտրության ընթացքը կապված է հանրային դաշտում տիրող տրամադրություններից, մարդկանց ընկալումներից։
Անդրադառնալով վերջին օրերին ամենաքննարկվող հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ երկու համայնքներում էլ՝ Գյումրիում և Փարաքարում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քվեաթերթիկում առաջին համարն է, հանձնաժողովի նախագահը պարզաբանում է․ «Եթե միաժամանակ մի քանի համայնքում ՏԻՄ ընտրություններ են, ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի մի քանի համայնքում մասնակցող ուժի թիվը լինի նույնը, իսկ թե ինչու համար մեկը. այդ թիվը վիճակահանության ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» լիազոր ներկայացուցիչն է դուրս բերել»։
Հովակիմյանը կարծում է, որ նման քննարկումներով փորձ է արվում ընտրության արդյունքները պայմանավորել թվով, մինչդեռ ընտրողը քվեարկում է՝ ուժերի ծրագրերն ու գաղափարները ուսումնասիրելով։ Նա այս մոտեցումը վիրավորական է համարում ընտրողների նկատմամբ։
Բաց մի թողեք
Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ Լուսանկար
ՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից
ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն