«1 տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ:
ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:
ՔՊ-ականները երեկ հավաքվել էին, եւ մեկը մյուսին հերթ չտալով՝ առաջարկություններ ու քննարկումներ էին անում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում այս օրենքի փոփոխության վերաբերյալ ամեն մեկն իր հերթին ցանկացել է ընդառաջել վարորդներին, հանրության առջեւ «հերոս» երեւալ:
Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ շատ ակտիվ էին ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Զարուհի Բաթոյանը:
Հիմնական զեկուցող ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ընդունել են միայն Զարուհի Բաթոյանի առաջարկը, իսկ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը. ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես գան հեղինակային առանձին օրինագծով:
Այսինքն Խաչատրյանը ակնհայտ ցույց է տվել, որ դա իրենց գաղափարն է ու մյուս ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն այս թեմայի մեջ»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»