«ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից ամենաշատը ոգեւորվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրավունք» թերթը գրում է. «Ոչ թե կոնկրետ միջադեպից, այլ որ լավ շանս է ընձեռվել ազատվել Անդոյից վերջնականապես ու ամենակարեւորը՝ «յա տուտ նի պրիչյոմ» լոզունգով»,- մեջ բերելով Ալենի պլանը՝ ԱԺ միջանցքներում խոսում են ՔՊ-ականները։
Ըստ նույն լուրերի, Ալենը որոշել է այս պատմության «բարի ձյաձյան »դառնալ ու նեղ կրուգում գլուխ է գովել, թե Անդոյի ցանկացած սայթաքում ինձ համար մի աստիճան բարձրանալ է այսուհետ լինելու»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար