13/12/2024

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանըի խոսքով՝ այժմ Հայաստանը գտնվում է ռազմավարական շրջադարձի մի կետումը, որը կարելի է անշրջելի դարձնել բոլորի ջանքերով։

Ըստ նրա՝ այս ճակատագրական շրջափուլում, երբ Հայաստանը գոյութենական կռիվ է տալիս ու հակամարտության կարգավորման խաղաղության պայմանագրի հնարավորություններ է փնտրում, պետք է ունենալ մեկ համաձայնություն։ «Եթե համաձայն ենք, որ Հայաստանը լինի, իսկ ես վստահ եմ, որ այն պետք է լինի, դա հնարավոր է բացառապես այս ճանապարհով։ Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում։ Չափազանց կարևոր է, թե մենք ինչպես կդիրքավորվենք»,– այս մասին այսօր Հայաստանի եվրաինտեգրմանը նվիրված ժողովրդավարական ուժերի համաժողովի ընթացքում ասաց նա։

Բաբաջանյանը հետևյալ արձանագրումներն արեց․ «Վերջին չորս տարինեը մեզ համար ճակատագրական էին և այն գինը, որ վճարեցինք մենք տարածքների, զոհերի ու զրկանքների, մեծ հաշվով այսօր մեզ կանգնեցրել է այս ճակատագրական բացառիկ պատմական նշանակություն ունեցող ընտրության առաջ և մենք պարտավոր ենք գիտակցել, որ այդ գինը իրավունք չունենք չկարևորել։ Երկու հիմնարար փաստաթուղթ է ընդունվել, որի հեռահար նպատակը ՀՀ պետականության կազմաքանդումնն է՝ 2021 թվականի Շուշիի հռչակագիրն ու 2022 թվականին ՌԴ և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը»։

Վերջինս նկատում է․ Հայաստանը հակադրվում է այս փաստաթղթերին ի՞նչ համաձայնագրով․ «Ես կարծում եմ, որ այն ճանապարհը ու այն հանդիպումը, որը սպասվում է առաջիկայում, միայն այդ ձևաչափով կարող է չեզոքացվել Հայաստանը կազմաքանդելու նպատակ հետապնդողը։ Դրան այլ այլընտրանք չկա։ Միայն ԵՄ անդամակցության հեռանկարը կարող է մեր հանրությանը համախմբող օրակարգ դառնալ, և՛ Հայաստանում, և՛ դրանից դուրս կարծում եմ մեր հայրենակիցների գլխավոր գործը առաջիկայում կլինի ամեն գնով աջակցել այս օրակարգին ու սատար լինել»։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ սպասվող հանդիպմամբ ու հանրության ստվար հատվածի համախոհությունը ունենալով Հայաստանի իշխանությունները պետք է մղված լինեն այդ օրակարգին․ «Ինչո՞ւ մինչև հիմա Եվրոպական ինտեգրացիայի նախարարություն ստեղծված չէ, ինչո՞ւ այդ օրակարգը առաջ մղող տնտեսական, քաղաքական տեխնոլոգիական իմաստներով առաջ տանելու միջոցներ գործադրված չեն։ Աշխարհաքաղաքական բարդագույն միջավայրում ենք և բնականաբար կան ռիսկեր, չափազանց մեծ սպառնալիքներ, բայց Հայաստանին բաժին չի հասել ոչ ռիսկային որևէ ճանապարհ և պետք է տևակաան ժամանկ միայն այս ռեժիմում շարունակել մեր ընթացքը»։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հնարավորնիս արագ կարողանան նվազեցնել ՌԴ ներկայությունը տարածաշրջանում, և հասնի նրան, որ մեզնում ՌԴ չլինի․ «Կարծում եմ, որ Ռուսաստանի և նրանց աջակից Ադրբեջանի, որոնք չէին կարող պատկերացնել, որ չորս տարի անց մենք այս օրակարգով կարող էինք հավաքվել, որովհետև ծրագիրն այլ էր՝ հայկական պետականություն չպետք է լինի, հիմա շատ առիթներ պետք է ունենան փոշմանելու։ Հայաստանը պարտավոր է այս տարածաշրջանում լինել և զարգանալ»։