«Նախօրեին բոլոր ՔՊ-ականները շեֆից նամակ են ստացել՝ «Ողջունել ընտրությունների արդյունքները՝ հղում անելով ժողովրդավարության հաղթանակին»։
«Իրավունք» թերթը գրում է. Բոլորին անխտիր իջեցված հրահանգը պետք է ի կատար ածվի, հակառակ պարագայում, վերջիններս լավ գիտեն, թե ինչ անակնկալներով է լի շեֆին չենթարկվելը։
Փաշինյանն ինքը չհապաղեց հաղթողներին շնորհավորել, թեեւ իրադարձություններին տեղյակ աղբյուրները խոսում են նրա ծայրահեղ նյարդայնացած վիճակի մասին: Չնայած, այլ տարբերակ պարզապես չկար, քան կերպար ընդունելը, թե՝ ամեն բան նորմալ է:
Ասում են, ՔՊ-ականներից շատերը, ավելին՝ անգամ նրանց հարազատներն այդ նյուանսները լավ հասկացել են: Նաեւ, որ ընտրությունների արդյունքների ի հայտ գալուց հետո սկսել են յուրայիններին համոզել, որ լավ գցեն-բռնեն, թե արդյոք «թռնելու» ժամանակը չէ՞»:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է