Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջում «բոլոլա» է եղել:
«Հրապարակ» գրում է․ Հանրահավաքին եկած Արցախի քաղաքական, հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են ԱՀ նախկին ԱԽՔ Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ էիր բանակցում ադրբեջանցիների հետ, որ վերջում Արցախն ընկավ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը, որ ջերմ հարաբերություններ ուներ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ, ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Արցախցիները Վիտոյին մեղադրել են նաեւ պատերազմից երկու տարի անց Փառուխը հանձնելու մեջ։
Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի, նրանց մեղադրանքների հասցեատերը չէ, Փառուխն էլ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար եւ չէր կարող զորքի հետքաշման հրաման տալ, այդ հրամանը տվել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, եւ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմը:
Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ այս կորուստների համար պատասխանատվության չի կանչվում։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7