Գյումրու ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշմանը ծանոթանալուց հետո Երևանի կենդանասերներից մեկը սմս հաղորդագրություն է ուղարկել ՔՊ-ի պարտված թեկնածուին, որում գրված է. «Սարիկ ջան, լա՞վ ես, ասեմ, իմանաս, եղբայրս, շների անեծքն էր»:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը առանձնահատուկ դաժան վերաբերմունք ուներ թափառող շների նկատմամբ: Անգամ հրապարակային իր ելույթներում չէր վարանում հայտարարել, որ թափառող շներին քնեցնելու է, իսկ նրա իրականացրած ստերջացման ծրագրից հետո քաղաքում բազմաթիվ շներ կորան, իսկ խնամակալները մինչ օրս փնտրում են իրենց կենդանիներին:
Հարցրեցինք ՔՊ քաղաքապետի թեկնածուին, ճիշտ է, որ նման «շնորհավորանք» է ստացել կենդանասերներից: «Դուք ձեր երեխաների մասին մտածեք, շներն էին մնացել: 90 մլն ծրագիր կար, որը չի իրականացվի, բնականաբար», – պատասխնեց Սարիկ Մինասյանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչու չի իրականացվի այդ ծրագիրը, կառավարությունը չի՞ թողնի, որ իրականացվի, քանի որ թեկնածուն իրենցը չէ: Սակայն պատասխան չստացանք:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում